Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ են նշել Բարեկենդանն ու սիրո օրը Լեւոն Արոնյանն ու իր ընտրյալը

Փետրվար 15,2021 09:51

Բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող, 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընտրյալը՝ Անիտա Այվազյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որից հայտնի է դառնում, որ նրանք Սիրահարների տոնը նշել են Լոռիում Մենձ Էր Քարայրում ռոմանտիկ ճաշկերույթով:

Անիտա Այվազյանը նաեւ գրել է. «Այսօր Բարեկենդանի ու սիրո օրն է: Ինձ համար երկուսն առանց իրար չեն կարող գոյություն ունենալ: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, իսկ դու ապրում ես, երբ սիրում ես: Ատելությամբ լի մարդը մեռած է: Նա հոգի չունի, պարզապես ներկա է ֆիզիկապես:

Սիրեք իրար, շատ սիրեք և բարի եղեք: Սկսեք շռայլ լինել բարին ցանկանալիս, և ոչ թե չարախոսելիս: Բարությունն այս օրերին մեզ շատ է պակասում: Կամեցեք բարին ու վստահ եղեք, որ կյանքը բարությամբ ձեզ կհատուցի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728