Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանը մտադիր է նորի՞ց սկսել

Փետրվար 14,2021 12:00

Օրերս մեր երկրի ներքաղաքական հրապարակում աջից ու ձախից մեծ ուժգնությամբ պայթեց այն լուրը, որ մտադիր է քաղաքականություն վերադառնալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անունը թերևս Հայաստանի ղեկավարներից ամենից շատն է հոլովվել և հոլովվում: Ոչ թե սիրուն աչքերի համար, այլ բազմաթիվ այլ պատճառներով:

Չնայած Քոչարյանն իր գործունեությամբ չափազանց փակ քաղաքական գործիչ է, բայց իրեն այդպես էլ չհաջողվեց ամբողջովին փակ մնալ, և, փաստորեն, ինքը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով այս պահի դրությամբ կանգնած է դատի ու դատաստանի առաջ:

Չնայած Ռոբերտ Քոչարյան անունն ու ազգանունը մարդիկ ու Քոչարյանի հանցագործ էությանը հավատացողներն ուղղակիորեն են կապում Մարտի 1, Հոկտեմբերի 27, և մեր ժողովրդի համար ահավոր ու ահասարսուռ այլ ամսաթվերի հետ, և Արցախյան պատերազմի անհաջող ընթացքն ու չարաբաստիկ շարունակությունն էլ են հուշում, որ ինքը չափազանց ուղղակիորեն ու չափազանց մոտիկից կարող է առնչված լինել այդ ամենի հետ, այդուհանդերձ, չնայած մեր դատարանը մեզ առիթ չի տվել, որպեսզի լրջորեն ու անմնացորդ հավատանք իր վճիռներին ու որոշումներին, բայց Ռոբերտ Քոչարյանին կասկածողներն ու նրան չհավատացողները հավատում են, որ Քոչարյանից ամեն ինչ էլ սպասելի է, և Քոչարյանին չսիրողները մեր երկրի ղեկավարներից, ըստ ամենայնի, ամենից ավելի հենց Քոչարյանին չեն սիրում, և նույնիսկ մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ամենից ավելի սիրողներից շատերն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին չեն սիրում հենց այն պատճառով, որ, փաստորեն, ինքը չեղած տեղից բերեց Քոչարյանին ու մեր գլխին դարձրեց երկրորդ նախագահ:

Ադոլֆ Հիտլերից սկսած ու Ստալինով, Լենինով և ուրիշ շատերով վերջացրած՝ պատմությունը մեզ սովորեցրել ու շարունակում է սովորեցնել քաղաքական գործիչների «մեծագործություններին» և այս բառը չակերտների մեջ ենք առնում, որովհետև նրանց գործունեությունն ու մեծագործությունը շատ հաճախ մեծ զոհեր է պահանջել:

Բայց վերադառնանք Ռոբերտ Քոչարյանին: Որովհետև հենց ինքը մեզ զարմացրեց, հայտարարելով, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն: Եթե թաքցնենք, չասենք ու չխոստովանենք, որ իր այս հայտարարությունը ոմանց մոտ նույնիսկ ոգևորություն առաջացրեց, կարող է անհավատալի թվալ: Բայց ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքում այնպիսի իրավիճակ է, որ ոչինչ անհավատալի չի թվում:

Հայաստանում, Հայրիկյանից սկսած, ընդդիմադիրները միշտ էլ սուր ելույթներ են ունեցել, բայց միանգամայն նորություն է, որ մեզանում ընդդիմադիրները փողոցում իշխանության դեմ ելույթ ունենան, բացեիբաց հայտարարելով, որ իրենք պիտի նաև ֆիզիկապես ոչնչացնեն երկրի առաջին դեմքին:

Հիմա այդպիսի ելույթներ ունենում են և, ինչպես գիտեք, անպատիժ են մնում: Եվ այդ է պատճառը, որ այսօր դատվող Քոչարյանը վարչապետի դեմ բերնեբերան լցված է վրեժի ու ցասման զգացումով, որը և նրան, ըստ ամենայնի, «համոզել է» քաղաքականություն վերադառնալ: Քոչարյանը, փաստորեն, Նիկոլից վրեժ լուծելու այլ ճանապարհ չունի: Արանքում

Վազգեն Մանուկյանն է տուժում՝ զրկվելով ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի պաշտոնից: Եթե Քոչարյանը վերջնականապես է որոշել քաղաքականություն վերադառնալ, Վազգեն Մանուկյանին դժվար թե հաջողվի նրան հետ համոզել:

Եթե Քոչարյանը վերջնականապես է որոշել քաղաքականություն վերադառնալ, ապա նրան Վազգեն Մանուկյանի մի տարով վարչապետ դառնալը դժվար թե հետաքրքրի: Փաստը փաստ է, որ այսօրվա դրությամբ մեր երկրում վարչապետի թեկնածուներից ամենից շատ չսիրողներ հենց Նիկոլն ու Քոչարյանը ունեն, և նրանք, հնարավոր է՝ առաջիկայում ու հետագայում հենց իրար մեջ վիճարկեն վարչապետի պաշտոնը:

Այսինքն, մենք մեր ուշադրությունն ավելի շատ սևեռում ենք նրանց վրա, ովքեր աղմկում ու իրենց մասին հիշեցնում են: Մինչդեռ պիտի հիշենք ու իմանանք, որ իրենց մասին ավելի հաճախ հիշեցնում են նաև անարժանները: Մանավանդ ու հատկապես քաղաքականության մեջ:

Շատ կզարմանանք, եթե, օրինակ, աղմկի ու իր գոյության մասին հիշեցնի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաճելիորեն կզարմանանք, եթե Տեր-Պետրոսյանը հրապարակում ժողովուրդ հավաքի և հայտարարի, որ Նիկոլն անհապաղ պիտի հրաժարական տա՝ վարչապետի պաշտոնը զիջելով իրեն:

Եթե նման բան հայտարարի, մեր ականջներին դժվար թե հավատանք: Հաստատ չենք հավատա:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Մովսիսյան says:

    Փաստն այն է որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աղքատությունը 2 անգամ կրճատվեց, ամեն տարի հնա֊ի երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում։ Այս հովածում փաստեր չկան, փոխարենը լցված է 20 տարի շրջանառվող վարկաբեկիչ բամբասանքներով «Քոչարյանի հանցագործ էության» վերաբերյալ։ 2,5 տարի մարտի մեկի դատավարությունն է գնում, ու հանրության համար պարզ է դառնում, մանավանդ պատերազմում պարտությունից հետո, թե ում էությունն է իրականում հանցագործ։ Լավն այն է, որ արդեն Քոչարյանին վարկաբեկող նյութերը կեղծանունով են դուրս գալիս, թեև Ոսկան Երևանցի ստորագրության տակ երևում է տաղանդաշատ գրողի ձեռագիրը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728