Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ: Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում