Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից ԱԻՆ-ը հաստատել է դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):
Այս լուսանկարները ներկայացնում են երկրաշարժի հետևանքները Երևանի Կոմիտասի պողոտայում։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Հռիփսիմե Ջեբեջյանի