Արցախյան շարժման 33-ամյակին նվիրված քննարկման ժամանակ, այսօր քաղաքագետ Սարո Սարոյանը վերլուծեց ներկայիս Թուրքիայի քաղաքական համակարգը: Ըստ նրա, Թուրքիայի ժամանակակից պատմությունը սկսվում է 2002 թվականից եւ այդ շրջանից ի վեր Թուրքիայի քաղաքականությունը փոփոխվել է` վերաձեւվելով ըստ քաղաքական իսլամի պահանջների:
Այդ համակարգը կոչվում է նեօօսմանիզմ, որը էականորեն տարբերվում է քեմալիզմից` մերժելով կամ վերաձեւելով քեմալիզմի հիմնասյուները:
Այդ համատեքստում անդրադառնալով ռուս-թուրքական ժամանակակից հարաբերություններին էլ՝ քաղաքագետն ասաց, որ դրանց սերտացմանը խանգարում է Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ լինելը եւ Արեւմուտքի ճնշող ներկայությունը տարածաշրջանում: Անցյալի երկարատեւ թշնամանքի եւ մրցակցության բեռով բեռնված ռուս-թուրքական հարաբերությունները այսօր Թուրքիայի նեօօսմանիզմի եւ ՌԴ-ի` եվրասիականության գաղափարախոսություններով, ըստ նրա, ոչ թե հակադրվում, այլ փոխլրացնում են միմյանց եւ քանի դեռ երկու երկրների միջեւ կան չնվաճված կամ կիսագաղութացված տարածքներ, ինչպիսիք են Հարավային Կոնվասը, Ուկրաինան, Բոլառուսը կամ Մոլդովան, ապա սպասելի է, որ այդ պետությունների ծավալապաշտական մամլիչի տակ կարող են հայտնվել առանձին երկրներ:
Այս տեսանկյունից, Հայաստանի պետականության կարեւորագույն մարտահրավերներից է դառնում` թույլ չտալ Հայաստանին` փոխանակվող մանրադրամի վերածվելը: Իսկ փոխանակվել, Սարո Սարոյանի կարծիքով, Հայաստանը կարող է Ուկրաինայի հետ. Թուրքիան, կառավարելի պատերազմի միջոցով, հակված կլինի Ուկրաինան զիջել ՌԴ-ին` հենց այն սցենարով, ինչ կատարվեց ղարաբաղյան երկրորդ`44-օրյա պատերազմում` Արցախի հետ: Քաղաքագետի մտավախությունները հենց այս սցենարից են:
Կարդացեք նաև
Վերլուծաբան Կայծ Մինասյանի պատկերացմամբ` հայությունը պետք է կարողանա «հող ազատագրել եւ անկախանալ». ինչպե՞ս դա պետք է անել` նա տարբերակներ չունի: Բայց հայկական պետության եւ հայկականության գոյության գրավականն առկա աշխարհաքաղաքական զարգացումներում դա է համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ