Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժեշտ տվեց Մելբուռնում շարունակվող «Մեծ սաղավարտ» շարքի չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը:
ATP վարկանիշային դասակարգման 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը Երեւանի ժամանակով գիշերը երեք սեթում պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Մատտեո Բերրետտինիին՝ 6:7, 6:7, 6:7` երեքում էլ՝ թայ-բրեքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ