Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասը արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: «Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձրել 173-1 գլուխ ոչխար»,-հայտնել էին գյուղապետարանից:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն այս առնչությամբ հայտնում է, որ սահմանին մոտեցած շուրջ 200 գլուխ մանր եղջերավոր կենդանիներից ադրբեջանցիները վերցրել են 3-ը: Ռուս խաղաղապահների և սահմանապահ զորքերի միջնորդությամբ հետ են վերադարձվել վերցված բոլոր 3 գլուխ մանր եղջերավոր կենդանիները:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը սահմանամերձ գյուղերում անասնապահությամբ զբաղվող բնակիչներին հորդորում է ենթարկվել սահմանապահների հրահանգներին` չվտանգելով իրենց և կենդանիներին:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ