Լրահոս
Օրվա լրահոսը

Դասասենյակներում 1,5 մետր սոցիալական տարածության փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը․ փոփոխություններ են կատարվել ՀՀ ԱՆ նախարարի հրամանում

Փետրվար 13,2021 13:10

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։

Մասնավորապես սահմանվել է․

Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝

-նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով,
-անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով,
-անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում՝

-դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,
-դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը,
-դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728