Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում քաղաքական գործիչներին հեռու մնալ բանակից և չփորձել իրենց կեղտոտ խաղերի մեջ ներքաշել մեր փառապանծ և հերոսական բանակին»․ Պահեստազորի սպաների միություն

Փետրվար 13,2021 12:49

Հարգելի հայրենակիցներ։

Պատերազմի ծանր կորուստների վերքերը դեռ չամոքած, բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների, չճանաչված մարմինների, թշնամու զնդաններում տառապող պատանդների, հազարավոր երիտասարդ հաշմանդամների, նրանց բոլորի ընտանիքների անդամների և հարազատների հոգեկան ծանր վիճակի պայմաններում որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը հանդգնում է պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա՝ քաջ գիտակցելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջների՝ զինվորականները քաղաքականությամբ չեն կարող զբաղվել, ըստ այդմ և չեն կարող համարժեք կերպով հակադարձել կամ պատասխանել, ուստի և «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը հայտարարում է.

– Պատերազմի ողջ բեռը և ծանրագույն հետևանքները կրել է բանակը իր պահեստազորով և ժողովրդական կամավորներով։ Հակառակորդի հրթիռային և ԱԹՍ-ների հարվածներին հակազդող համակարգերի բացակայության պատճառով նրանք սեփական մարմնով և արյամբ են չեզոքացրել այն՝ չխնայելով ջանք ու եռանդ պաշտպանելու հայրենիքը, գործելով անկարագրելի ու անհավանական անհամար սխրանքներ և ներկայումս էլ բանակը անդադար զարկերակի նման շարունակում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։

Քաղաքական գործիչների անխոհեմ հայտարարությունները ամենևին չեն նպաստում բանակի վերքերը ամոքելուն, վերականգնմանը և ամրապնդմանը, ուստի և «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միությունը վերահաստատում է իր դրքորոշումը առ այն, որ իր ողջ ներուժով կանգնած է բանակի կողքին և բոլոր նմանատիպ ու անխոհեմ արտահայտություններին ու արարքներին արձագանքելու է համապատասխան կերպով: Մենք կոչ ենք անում քաղաքական գործիչներին հեռու մնալ բանակից և չփորձել իրենց կեղտոտ խաղերի մեջ ներքաշել մեր փառապանծ և հերոսական բանակին։

 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ» ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728