ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ ս․թ․ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատին։
Կից ներկայացվում է ՀՀ կառավարությանն ուղղված 251 հարցից բաղկացած հարցաշարը՝ ըստ հղման:
Կառավարությունից հարցերի պատասխանները ստանալուն զուգընթաց, որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, հանրությանը պարբերաբար կներկայացնեմ համապատասխան տեղեկատվություն։
Կարդացեք նաև
Լիահույս եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել մարդկանց հուզող հարցերի պատասխանները։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին ժամը 11։00-ին ԱԺ 334 (1-ին մասնաշենք) սենյակում հետևյալ օրակարգով՝
1․ Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
2․ Իրավասու պաշտոնատար և այլ անձանց Քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հարց։