«Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում իր նախաձեռնությամբ հանրահավաքի ընթացքում հնչեցրել է մի շարք կոշտ արտահայտություններ՝ կապված Հայաստանում իշխանափոխության իրենց դրած խնդրի իրականացման հետ:
Վազգեն Մանուկյանը կոչ է արել հավաքվածներին կազմել թաղերում ջոկատներ, որոնց շտաբը լինելու է Ազատության հրապարակը: Թեև Մանուկյանը ջոկատները դիտարկում է ոչ թե ֆիզիկական գործողությունների, այլ իշխանության վրա քաղաքական-հոգեբանական ճնշում բանեցնելու միջոց, այդուհանդերձ ակնառու է, որ Վազգեն Մանուկյանը ստանձնում է իրադարձությունների ընթացքը արմատական ճանապարհով առաջնորդողի դերը, ինչը առնվազն առաջացնում է ֆիզիկական բախումների ռիսկեր, եթե անգամ հրապարակավ հայտարարվում է դրանց անթույլատրելիության մասին:
Այլ կերպ ասած, Վազգեն Մանուկյանն անուղղակի, սակայն ստանձնում է ապստամբության առաջնորդի դեր: Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ դերը նա ստանձնում է այսպես ասած՝ իր նախաձեռնությամբ, այսինքն՝ դրա համար պատասխանատվություն չեն վերցրել 17-ի մյուս ուժերը, որոնք հայտարարել են, որ Մանուկյանի` փետրվարի 12-ի հավաքը նրա նախաձեռնածն է, դրա վերաբերյալ համատեղ քննարկում չի եղել:
Ըստ ամենայնի, Վազգեն Մանուկյանին տրվել է այսպես ասած քարտ-բլանշ՝ միայնակ ստանձնել ապստամբության դերը, անել այդ փորձը, որպեսզի այն չստացվելու դեպքում պատասխանատվությունն էլ մնա միայն նրա վրա:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում