Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2021 10:31
harkayin

«Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ» -ը նահանջում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ:

Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ» -ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728