Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան արտաքսված քաղաքացիները 13 օր է, ինչ գիշերում են օդանավակայաններում․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 13,2021 10:23

Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած, իսկ 3-ին Հայաստան արտաքսված յոթ քաղաքացիներից չորսը արդեն 13 օր է, ինչ գիշերում են օդանավակայաններում: Երեք օրը Ռուսաստանի «Շերեմետեւո»-ում են անցկացրել, դրանից հետո էլ՝ «Զվարթնոցում»։ Քնում են օդանավակայանի նստարաններին, այնտեղ սնվելու համար էլ վարկ են վերցրել, որ գումար ունենան:

«13 օր օդանավակայանում ենք քնում-արթնանում, կինս էլ վարկ է վերցրել, գումարը տվել ինձ, որ մենք կարողանանք էստեղ սնվել»,- մեզ հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի բնակիչ Եգորը։

Ըստ նրանց՝ այս ընթացքում գրեթե ոչ ոք իրենց չի մոտեցել: Միայն նշում են՝ «Մեզ «паспортный контроль»-ից են մոտեցել, ստուգել են մեր անձնագրերը, իրենք անձնագրային հարցերը կարգավորել են, դեպորտը չեղարկել են»,- ասաց նույն քաղաքի բնակիչ Արտուշ Ղուկասյանը:

Բայց թե ինչ «паспортный контроль»-ի մասին է խոսքը, ով է մոտեցել իրենց, և կոնկրետ ինչ է տեղեկացրել, պաշտոնական որեւէ հաստատում ստանալ մեզ չհաջողվեց:

«Հիմա մնում է միայն ավիաընկերության հարցը»,- ասում են քաղաքացիները: Չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերությունը, ըստ նրանց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, իրենք փորձել են կապ հաստատել ավիաըկերության հետ, սակայն՝ ապարդյուն։ «Դիմել ենք նաև գրավոր կերպով, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել»,- ասաց նա:

 

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728