Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ․ «ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել»․ «168 ժամ»

Փետրվար 13,2021 09:18

Փետրվարի 3-ին 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։

1. 30 տարի Հայաստանը բանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին 2-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, ավելին՝ ասել էր, որ Հայաստանի բանակը մարտունակ չի եղել։

Ի դեպ, նման բան ասել է ոչ միայն տիկին Բեղլոյանը, այլև իշխանության որոշ ներկայացուցիչներ։

2. Տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ ՀՀ Պաշտպանության նախարարը և Նիկոլ Փաշինյանը տվել են իրենց համաձայնությունը՝ Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծելու վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցերին տված պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Պաշտպանության բանակի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել»։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728