Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելիներս,
Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ,
Սփյուռքի Արժանապատիվ Հայեր,
Կարդացեք նաև
Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով:
Ստեղծված իրավիճակում, սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ. ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ; բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար; գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա: Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ»: