«Սերժ Սարգսյանը պետք է խոսեր շատ ավելի շուտ, պարզապես պատերազմը և անձնական ողբերգությունը, հետագայում կորոնավիրուսը հետաձգեցին նրա հարցազրույցները»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը հայտնեց՝ առաջիկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի: Մանրամասնելով Էդուարդ Շարմազանովն ասաց. «Առաջիկայում նախագահը կխոսի հիմնականում Արցախի թեմայի վերաբերյալ: Չեմ բացառում, որ այդ հարցազրույցներն արդեն պարբերական բնույթ կկրեն: Մեր բոլոր երեք նախագահները, ՊՆ նախարարները, երեք վարչապետերը, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ