Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․ ԱԱՏՄ-ն տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով

Փետրվար 12,2021 17:58

2020թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով։

-2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ,

-1 դեպք՝ շինարարության ոլորտ,

-1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։

Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել է 28 մարդ։

– Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6,

– Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։

2020 թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։

Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728