Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը հանձնելու հինգ մեղավորները, ըստ Հրանտ Բագրատյանի` Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Դավիթ Տոնոյան, Անդրանիկ Քոչարյան, ԳՇ պետ

Փետրվար 12,2021 17:50

«Այսօր պատգամավոր Հայկ Գևորգյանը ասում է՝ 21 կիլոմետր Գորիսի հատվածում իրենցն է: Պարզվում է՝ մենք Ադրբեջանի հողում ենք ապրում, Սյունիքն էլ ադրբեջանական է»,- Ազատության հրապարակում, այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած՝ հանրության հետ հանդիպում-քննարկման ժամանակ, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հավաքված հանրությանը նա մանրամասներ ներկայացրեց իր`վերջերս Սյունիք կատարած այցից. «Սյունիքի ճանապարհին մեր սահմանապահներն ասում են՝ մի գնացեք, գնում ենք ներքեւ, գալիս են ռուսական սահմանապահները, հանդիպում ենք նրանց հետ ու գալիս են ադրբեջանցիները: Իմ հարցին՝ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն, պատասխանեցին՝ սա իրենց ճանապարհն է: Ինձ տվեցին հուշագիր, որտեղ կար, որ այդ ճանապարհն Ադրբեջանինն է, իսկ ներքեւում Փաշինյանի ստորագրությունն է: Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արեւմուտք: Փաշինյանն անպատրաստ, առանց մարդկանց ուղեկցության, իր ուղեղով, առանց բարձրագույն կրթության, նրան ինչ թուղթ դեմ են տվել՝ ստորագրել է, իսկ Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արեւմուտք»:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ` հայկական բանակի կազմալուծում է սկսվել եւ Ադրբեջանի պատվերով. «Արցախը հանձնել են եւ կան 5 մեղավորներ ու պատասխանատուներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը (նկատի ունի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին – Ն. Գ.): Հայաստանում չի եղել նորմալ զորակոչ, զորակոչվածներին էլ տարել լցրել են ադրբեջանցիների բերանը: Մենք տարիների ընթացքում մի կերպ բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա Նիկոլը ջլատում է այդ բանակը, սարքում ջոկատ, նա մասնատում է բանակը, նա չի ուզում՝ միասնական բանակ լինի, իսկ դա Ադրբեջանի պատվերն է»:

Հրանտ Բագրատյանի կարծիքով, Հայաստանի այլ տարածքներում`Գեղարքունիք, Տավուշ, Արարատի մարզ եւս նոր ճշգրտումներ են սպասվում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728