Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել. Երևանի քաղաքապետ

Փետրվար 12,2021 17:40

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այս դեպքում ,,վանդալները,,հասան իրենց նպատակին՝մեր ,,լուրեր փախցնող,,լրատվամիջոցների շնորհիվ ամբողջ աշխարհը տեղեկացավ այդ միջադեպին…:Առաջին իսկ նկատողը պետք է որևէ թաղանթով ծածկեր այդ հուշաքարերը և թաքուն պահվեր մեր ,,վայ,,լրատվամիջոցներից:Բայց,ոչ,ոնց կարելի է այդպիսի լուրը թաքուն կուլ տալ՝թող աշխարհը իմանա,որ հայերը չեն հարգում ,,հոլոքոստի և Հայերի ցեղասպանության,,զոհերի հիշատակը….Բա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728