Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջեց կենտրոնում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
Նա քննարկումներ ունեցավ կենտրոնի շահառու զինծառայողների հետ։
Արմեն Մուրադյանը նշեց, որ այստեղ, առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև զինծառայողների կրթության և աշխատանքի հարցերը: Նա շեշտեց, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզները:
Հայկուհի Մինասյանն ընդգծեց, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական կարիքներին ու կարողություններին համապատասխան:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։
Մարդու իրավունքների պաշտպան