Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես, իմ կողմից, միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը». Վազգեն Մանուկյան

Փետրվար 12,2021 16:56

«Դադարը շատ բնական պատճառներով էր. եկավ Նոր տարի, շատ ցուրտ էր եւ մարդկանց երկար պահել փողոցներում հնարավոր չէր»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին` հանրային դժգոհություններ կան ընդդիմադիրներից, որ երկար դադար էին վերցրել:

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ`բնական ձեւով դադար եղավ, որն, իր կարծիքով, մի քիչ երկար տեւեց, քան պետք էր, բայց այդ դադարը վնասներից բացի՝ օգուտներ էլ է բերել: Օգուտն, ըստ բանախոսի, այն էր, որ բազմաթիվ մարդիկ, որոնք չէին պատկերացնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, այսօր ավելի շատացել են. «Մարդիկ շոկից դուրս են գալիս, այդ հարվածներից սթափվում են եւ սկսում են հասկանալ: Այսօր սովորական հարցումներն էլ են դա ցույց տալիս»:

Իսկ շարժումն այս ընթացքում իր ներսում քննարկել է իր նախորդ բոլոր արածները: Վազգեն Մանուկյանը չասաց, թե ինչն են ճիշտ արել, ինչը` սխալ, բայց դասեր են քաղել: Նա կարծում է, որ փետրվարի 20-ի հանրահավաքով շարժումն ավելի մեծ թափով կշարունակի իր գործունեությունը:

Մի առիթով Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության, ինչը շատ երկրներում տեղի է ունեցել. այդ հայտարարությունը շատ քննարկումների տեղիք տվեց: Այսօր Վազգեն Մանուկյանը պարզաբանեց. «Հեղափոխությունները նախապատրաստում են, իսկ ապստամբությունը`դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է: Ես, իմ կողմից, միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկական միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է, որ իշխանությունը հեռանա, ես կխրախուսեմ»: Նա վստահ է, որ երկրի համար ամենավատն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է մնում իշխանության, իսկ մնացյալ բոլոր տարբերակները, վստահ է, որ ավելի լավն են:

Վազգեն Մանուկյանը նաեւ նկատում է` հայ ժողովրդի պատմության մեջ հազարավոր տարիներ չի եղել այսպիսի իրավիճակ, երբ երկրի ղեկավարը շատ ցինիկ ձեւով ոչնչացնում է երկիրը եւ վաճառում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Susanna Pilosyan says:

    Հարգելի հայրենակիցներ, սթափվե՛ք, վաղը ուշ կլինի:
    Ինչպես որ թուրքն է խոշտանգում հայ գերիներին, այնպես էլ նիկոլն է խոշտանգում, մաս-մաս կտրատում Հայաստանը, թուրքին է տալիս մեր պապենական հողերը:
    Դիմում եմ նաև Սերժ Թանկյանին և Արսինէ Խանճեանին (Արսինե Խանջյան), դուք զգու՞մ եք ձեր մեղքի բաժինը, որ խառնվեցիք քաղաքականությանը: Դու՛ք նպաստեցիք և լիովին աջակցեցիք, որպեսզի այս հայատյացը, հոգեպես անհավասարակշիռ պաշտոնամոլը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Ընդունու՞մ եք, որ դու՛ք նպաստեցիք Արցախի և Հայաստանի հազարավոր երիտասարդների զոհվելուն ու խոշտանգվելուն՝ անասելի վիշտ պատճառելով նրանց ընտանիքներին: Դու՛ք ջանասիրաբար քննադատում էիք Հայաստանի նախկին իշխանութուններին, դա միանգամայն տեղին էր, իսկ հիմա ինչու՞ եք պապանձվել: Ձեզ դու՞ր է գալիս այս մեծ դավաճանը, որը գործում է իր տերերի՝ ադրբեջանի և թուրքիայի թելադրանքով: Ի՞նչ երեսով եք գնալու Հայաստան, թե՞ էլ չեք գնալու:
    Հարգելի հայրենակիցներ, պետք է փրկել մեր Հայրենիքը:
    Մի՞թե հայրենասերների դեֆիցիտ ունենք:
    Զարթնի՛ր լաո, վաղը ուշ կլինի:
    Սուսաննա Փիլոսյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728