Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքբերված առանձնատները պիտանի չեն եղել բնակության համար. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված չարաշահումների գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, 2-ը՝ ձերբակալվել են

Փետրվար 12,2021 16:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՍՊ ընկերության միջև 2019թ. դեկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանք, իսկ նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց: Արձանագրվել է, որ ձեռքբերվելիք առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար, որի վերաբերյալ վերոհիշյալ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի կողմից տրվել է առանց ամսաթվի թվագրման պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրական կեղծ եզրակացություն, ըստ որի՝ մատակարարված ապրանքը իր տեխնիկական չափորոշիչներով համապատասխանել է գնման ընթացակարգով սահմանված չափորոշիչներին, սակայն ձեռքբերված առանձնատներն ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2021թ. փետրվարի 11-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով՝ ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728