«Երեւի թե մոտ ապագայում ես այստեղ չգտնվեմ, դա ընթացքի հարց է, խնդրում եմ ճիշտ հասկանալ: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործել եւ ներողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ դերակատարումը»,-այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում, երբ քննարկվում էր բացակաների հարցն, ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանը:
«Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ ունեմ առողջական խնդիրներ, որով պայմանավորված տեւական ժամանակ՝ 2019 թվականի ամբողջ նստաշրջան, ես ստիպված էի բացակայել, հիմա շարունակական պրոցեսների արդյունքում կրկին ստիպված եմ լինել պասիվ»,-ասաց նա՝
կրկին ներողություն խնդրելով չիրականացրած կամ կիսատ թողած գործերի համար. «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին, այս ընթացում մեր համագործակցության համար եւ աշխատակազմին»:
Հայկ Մարությանն արձագանքեց. «Հաճելի էր ձեզ հետ աշխատել, ամենակարեւորը, որ կարող եմ ասել, թող Աստված ձեզ առողջություն տա, կարեւորն այն է, որ չնայած ձեր ունեցած դժվարություններին՝ ներկա եք եղել եւ փորձել եք առավելագույնն անել քաղաքի համար, դա գիտեն խմբակցության բոլոր անդամները, ձեզ առողջություն, գրկում եմ ձեզ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրեն Էյրամջյանի ֆեյսբուքյան էջից