Այսօր, երբ քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը Երեւանի ավագանու արտահերթ նիստում ներկայացնում էր հերթական հարցը, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Մի քիչ բարձր, պարոն Նազարյան ջան: Ուզում եք՝ հանեք դիմակը»:
Քաղաքապետի հորդորին արձագանքեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Պարոն քաղաքապետ, բա՞ն է փոխվել, արդեն կարելի՞ է առանց դիմակի ելույթ ունենալ: Քանի կար՝ առաջին շարքը փախնում էր, հիշեք՝ դուք տիկին Վարդանյանին ինչ էիք անում: Իրավիճա՞կ է փոխվել»:
Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Այո, բոլորը հիվանդացել եւ արդեն բուժվել են, մասնավորապես, ես»:
Անի Խաչատրյանը հավելեց. «Նա ավելի լայն դահլիճ էր, բայց դուք փախաք, իսկ երեկ դուք առանց դիմակի ելույթ ունեցաք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ