«Այսօր հանրահավաք չէ, հանրահավաքն ամսի 20-ին է, այսօր ես հրավիրել եմ ժողովրդին ուղղակի հարցեր քննարկելու, 50 հոգի կլինեն, թե 5. 000, ինձ համար նշանակություն չունի: Բայց հավատացնում եմ ձեզ, հանրահավաքը մեծ կլինի»,- Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Այսօր նա մարդկանց հրավիրել էր Ազատության հրապարակ`անելիքը որոշելու, քանի որ «Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր հայրենիքը»:
Ազատության հրապարակը մարդաշատ չէ: Լրագրողների դիտարկումներին`արդյոք սա չի նշանակում, որ «Հայրենիքի փրկության շարժումը» մարում է, Վազգեն Մանուկյանը կրկին պատասխանեց. «Սա շարժման հետ կապ չունի, սա իմ անձնական նախաձեռնությունն է: Հրատապ իրավիճակ եղավ: Պարզվեց, որ այն՝ ինչ մենք չէին հասկանում ամիսների ընթացքում, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ երբեմն բացատրում էինք, թե իշխանությունները պարալիզացված են, այդ պատճառով են այդպիսի դեպքեր տեղի ունենում, պարզվեց մեր մեջքի հետեւում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված: Դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան այնտեղ ազատ մեկնաբանել: Իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի այդ վեց կետերից՝ այլ պայմանագրեր էլ կան: Այսինքն, իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք: Այսինքն, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը`դեպի կործանում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ