Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան․ «Ժողովրդավարությունը անպաշտպան մնաց, ներսից մսխվեց, վատնվեց իշխանությունների կողմից»

Փետրվար 12,2021 15:31

«Ժողովրդավարությունը, հանուն արդարության, վտանգված էր դեռ նախորդ տասնամյակներում, երբ ընկալում կար, որ քանի դեռ մենք չունենք չլուծված հակամարտություն և պատերազմի սպառնալիք, մեզ կատարյալ ժողովրդավարություն պետք չէ»,- «Freedom House» ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային միջոցառման ընթացքում ասաց Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Սա հասարակական կազմակերպության առաջին հանրային միջոցառումն էր և նվիրված էր «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում: Ճշմարիտ, թե՞ կեղծ» թեմային։

«2018 թվականի հեղափոխությունը այն մեծ շանսն էր, որը պետք է բերեր այս ոչ միայն կոնցեպտների իրական դերի և նշանակության հստակեցմանը, որ ամենակատարյալ անվտանգությունը, այնուամենայնիվ, Հայաստանը կարող է ունենալ ժողովրդավարության հենքի վրա։ Բայց ցավալիորեն ժողովրդավարությունը անպաշտպան մնաց, ներսից մսխվեց, վատնվեց իշխանությունների կողմից, որոնք պարտավոր էին հենց առաջին խնդիրը լուծել՝ հանրային հաղորդակցության և ժողովրդավարության պաշտպանության կատարյալ մեխանիզմներ ստեղծելու տեսքով։ Եվ առավել ևս տեսանելի էր բոլորիս համար, որ ժողովրդավարական հեղափոխությունը 2018-ի արդեն իսկ թիրախ է հենց հեղափոխության հաղթանակի հաջորդ պահին այն ուժերի կողմից, որոնք տուժում են այդ հեղափոխությունից և որոնք թիրախի տակ են վերցնելու ժողովրդավարությունը։ Սա իշխանությունների մասով լրջագույն բացթողումն էր, անհետևողականությունը, չգիտակցումը այս ամեն ինչի, որի արդյունքում ցավալիորեն չլուծվեցին տեղեկատվական անվտանգության, լրատվական դաշտի կարգավորման և այլ խնդիրներ»,- նշեց նա։

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Հայաստանի և Եվրամիության Խորը և ընդլայնված համաձայնագրին (ՀԸԳՀ) ․ «Երբ բացում ես Հայաստանի և Եվրամիության նույն ՀԸԳՀ-ն, տեսնում ես ինչպիսի բարձրագոչ պարտավորություններ ունենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և այլ հարցերում, հասկանում ես, որ այդ ամբողջը Հայաստանի համար ընդամենը թուղթ է, և դա երբեք ոչ միայն իրականություն չէ, այլ նաև ցավոք իր միջազգային անվտանգության թեկուզև երաշխիքների համակարգում էլ ընդհանրապես շեշտված չէ։ Նույնը վերաբերվում է, ըստ էության, Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտավորություններին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728