Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որեւէ ազգ մեր ազգային արժանապատվության վրա չի կարող ու իրավունք չունի ոտքերը սրբել». Տարոն Սիմոնյանը՝ Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին

Փետրվար 12,2021 14:14

«Երեկ հրապարակվեց մի տեքստ, որը վերաբերում է թե՛ Արցախին, թե՛ Սյունիքին ու որը պարզվում է, կնքվել է գաղտնի դեռեւս դեկտեմբեր ամսին: Մենք այստեղ իշխանությունից պահանջում ենք հոդաբաշխ ձեւով բացատրություն տալ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն ու չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է դա: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, կամ գործադիր իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից, դա ոչ միայն հակապետական, հակաազգային փաստաթուղթ է, այլ նաեւ իրավունքի կոպիտ խախտում ունեցող,իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա ասաց, որ այդ փաստաթղթում կարգավորվում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության համաձայն, նման փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է ԱԺ ՍԴ մտնեն ու վավերացումից հետո նոր միայն ուժ ստանան:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ արդեն 3 օր է՝ սոցցանցերում այդ նյութը տարածվել է, բա՞րդ է այս իշխանության համար հերքի, եթե նման բան չկա, անգամ պետք է քննություն իրականացվի՝ որտեղի՞ց է այդ փաստաթուղթն ընկել հայկական մեդիադաշտ, որովհետեւ ազգային անվտանգության հարց է: Նա ասաց, որ այս փաստաթղթում նշված տեքստի մի մասն արդեն իրականացված է ու իշխանությունը պետք է բացատրություն տա:

Խոսելով Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, որի հետ կապված սոցցանցերում լուսանկար էր տարածվել՝ Տարոն Սիմոնյանն ասաց. «Սա մեր ազգային ինքնության հետ կապված հարց է եւ որեւէ ազգ, որեւէ պետություն, բացի ՀՀ-ից, Արցախից ու հայ ժողովրդից իրավունք չունի որոշել մեր մշակութային առանձնահատկությունների հետ կապված ինչ-որ հարցեր: Յուրաքանչուր ազգ ինքն է որոշում՝ ինչ հերոսներ ունենա, ինչ մշակութային արժեքներ դավանի: Սա ազգային ինքնության ու արժանապատվության հարց է: Որեւէ ազգ մեր ազգային արժանապատվության վրա չի կարող ու իրավունք չունի ոտքերը սրբել, սա այն սահմանագիծն է, որից ներքեւ զիջելու ոչինչ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հերքել է այդ լուրերը: Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728