Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ ընդգրկված էր երեք հարց, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով մայրաքաղաքի երթուղային ցանցին՝ ասաց, որ փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի նոր կոմպակտ ավտոբուսներով:
«Այդ գծերը համալրում ենք «Հայգեր» ավտոբուսներով: Նաեւ 100 ավտոբուսները, որոնք գալիս են, 10 օրը մեկ մի գիծ բացվելու է նոր ավտոբուսներով»,-ասաց քաղաքապետը՝ նշելով, որ ավտոբուսների 10 տոկոսը պահում են պահեստային, որովհետեւ վթարներ են լինում.
«Պահում ենք պահեստային, քանի որ խնդիրներ են լինում: Բացի այդ, պահում ենք որոշ ավտոբուսներ, որովհետեւ գծերը դուրս են գալիս եւ պետք է համալրել այդ գծերը»:
Հայկ Մարությանի խոսքով, պատերազմի օրերին Երեւանի տրանսպորտն ապահովող ավտոբուսները օգտագործվել են նաեւ այլ նպատակներով, ինչի հետեւանքով տրանսպորտային որոշ միջոցներ վնասվել են, հիմա դրանց վերանորոգման համար կառավարությունը պետք է գումար հատկացնի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ