Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ֆիլմը ներկայացվելու է Netflix-ի հարթակում

Փետրվար 12,2021 13:35

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերական թիմի ներկայացուցիչներին։

Նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը և նախագծի համակարգող Արթուր Ալոյանը նախարարին են ներկայացրել արդեն կատարված աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը։

Ռաֆայել Թադևոսյանը նշել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները այս կերպ աշխարհին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ ֆիլմը ներկայացվելու է Netflix-ի հարթակում, որը 2020 թվականին դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել և ունի հեռուստադիրողների միլիոնավոր լսարան։

Հակոբ Արշակյանը կարևորել է թեմատիկ բնույթի նման ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել։

«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները:

Ֆիլմում ներկայացվելու է հայկական ստարտափների, ոլորտի հաջողված ընկերությունների պատմությունները, ինչը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները:

Netflix հեղինակավոր կինոհեռարձակողի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա:

Առջևում առաջին մասի նկարահանումներն են: Նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը ՏՏ ոլորտի հայազգի հեղինակավոր գործիչ Կարեն Վարդանյանն է:

Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել