Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի շարք ուսուցիչներ և ծնողներ ահազանգել են նաև իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին. Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել

Փետրվար 12,2021 14:32

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։

Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։

Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք։ Դրանից բացի, մի շարք ուսուցիչներ և աշակերտների ծնողներ ահազանգեր են փոխանցել իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։

Հաշվի առնելով, որ տեղի ունեցած վարչական ընթացակարգերը բացասական են ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, առկա է լարվածություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման վարույթ։

Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ Շիրակի մարզպետին ու ՀՀ փոխվարչապետին։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728