Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է». «Հրապարակ»

Փետրվար 12,2021 11:19

ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեի ուշ երեկոյան այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան, մեկ ժամից ավելի զրուցել է վրանում այդ օրը հերթապահություն իրականացնող երիտհանրապետականների հետ։

Հիշեցնենք, որ վրանը դեռեւս անցած տարեվերջից տեղադրվել է Հանրապետության հրապարակում։ Այստեղ շարժման անդամ կուսակցության ներկայացուցիչները հերթով հերթապահություն  են անում, գիշերում վրանում, հյուրընկալում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը վրան այցելեց այն բանից հետո, երբ իշխանությունը հայտարարեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Արդյոք հերքելո՞ւ այն կասկածները, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է իր օրակարգով, քանի որ շարժման լիդերներից Սարգսյանը կարծես թե միակն է, ով կտրականապես դեմ էր Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին։ Եվ արդյո՞ք իր այցով ցույց տալու, որ այսուհետ ամբողջ ուժով լծվելու են փողոցային պայքարին։ Այս եւ այլ հարցերի մասին բլից զրույց ունեցանք Սերժ Սարգսյանի հետ վրան այցելած Վահրամ Բաղդասարյանի հետ։

Պատահակա՞ն էր այդ այցը իշխանության այն հայտարարությունից հետո, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, եւ դրանք չեն լինելու․․․ (հարցն անավարտ է մնում)․․․

– Բայց ի՞նչ կապ ունեն արտահերթ ընտրությունները։ ՀՀԿ-ն միշտ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին չենք մասնակցելու։

Հենց այստեղ էլ կասկածներ կան, ասում են՝ Սերժ Սարգսյանն ինչ ուզում է, Նիկոլ Փաշինյանը դա է անում, ինչպես որ կասկածներ էին տեսնում իշխանափոխության հարցում, հիմա․․․

– Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է։ Եթե դուք չեք տեսնում, ապա Սերժ Սարգսյանն ասում է՝ Նիկոլ, հեռացիր, ինչո՞ւ չի հեռանում։

Գուցե լավ չի ասում կամ իրականում հիմա այլ բան է ուզում։

– Ասում է, ասում․․․ Իսկ թե ինչի չի հեռանում, Նիկոլին հարցրեք, մարդն ապագայի նկատմամբ վախեր ունի, իր վախկոտությունն է պատճառը, որ չի հեռանում։ …Եկեք ավարտենք զրույցը։

Պարոն Բաղդասարյան, իշխանությունը գնդակը նետեց ընդդիմության դաշտը, առաջիկա հանրահավաքին մենք կտեսնե՞նք ՀՀԿի մոբիլիզացիա, այսինքն՝ հանրահավաքին պատրաստվո՞ւմ եք, փողոցի պայքարն ուժեղանալո՞ւ է։

– Ի՞նչ է նշանակում «մոբիլիզացիա», մենք հայտարարություն կանենք, ով կցանկանա, կմասնակցի։ Մենք պարտադրաբար մարդկանց հավաքի չենք բերելու։ Ես չեմ կարծում, որ երկրում կա մեկ մարդ, որն այսօրվա իրավիճակով մտահոգված չէ։ Եվ եթե մտահոգված է այս երկրի ճակատագրով, իրենք հաստատ լինելու են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728