Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասնակիցների առաջ, բարձր է գնահատել թուրքական և ադրբեջանական բանակների մարտական պատրաստվածությունը:
Նրա խոսքով՝ «Ձմեռ-2021» զորավարժությունների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք:
Նա նաև նշել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի ժամանակակից աշխարհի բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին՝ հատուկ ընդգծելով Սիրիայի հյուսիսում և Հունաստանի հետ հարաբերություններում տիրող իրավիճակը:
Աքարը նշել է, որ Թուրքիան միջազգային հանրությունից ակնկալում է օբյեկտիվ և ռացիոնալ մոտեցում Կիպրոսում, Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, թուրք-ադրբեջանական զորավարժությունները սկսվել են Կարսում փետրվարի 1-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ