Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով այդ լուրերին, ասաց, որ դրանք կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նկատենք՝ Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: