Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական կողմի հետ եւ՛ օդային գծի եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է». «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 12,2021 10:42

Նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, նոր զարգացումներ, ինչը ստիպում է մեզ յուրաքանչյուր ոլորտում ճշգրտումներ անել, հասկանալ՝ արդյո՞ք ծրագրային փոփոխություններ կամ սառեցումներ, կամ էլ ընդհանրապես կասեցումներ կան։ Այս պահին խոսքը բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի մասին է, մանավանդ երբ իրանական կողմի հետ միջոցառումներ ունեինք նախաձեռնած։ Պատերազմից առաջ «ՀՀ»-ն անդրադարձել էր էներգետիկ ոլորտի այս ճյուղին, բայց, հասկանալի է, բոլորովին այլ լույսի ներքո․․․

Ինչեւէ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ ցանցի զարգացումն էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Ուստի ցանցի զարգացումը մեր երկրի համար շատ կարեւոր է:

«ՀՀ»-ն դիմեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ` ճշտելու, թե տարածաշրջանում քաղաքական փոփոխություններից հետո իրանական կողմի հետ ծրագրերը շարունակվո՞ւմ են արդյոք։ Ընկերության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը մեր հարցադրմանն ի պատասխան շեշտեց․ «Իրանական կողմի հետ եւ՛ օդային գծի եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է, որեւէ փոփոխություն չկա»։

Խոսքն, ի դեպ, հետեւյալի մասին է. Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107․9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728