Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է. «Հրապարակ»

Փետրվար 12,2021 10:24

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։

«Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։ Բնական է, որ ծանր էր»,- ասել է Աղազարյանը:

Պատմեց, որ ինքը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է։

«Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728