Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, եւ ամենեւին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ. «Ժողովուրդ»

Փետրվար 12,2021 10:17

«Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում խորհրդարանն ավելի միասնական որոշումներ էր կայացնում, ապա հիմա մենիշխանությունն է, եւ իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, եւ ամենեւին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ:

Իսկ այժմ խոսենք փաստերով. օրինակ՝ 2020 թվականի հունվարի 20-ից մինչեւ 24-ը գումարված հերթական նստաշրջանի ժամանակ պատգամավորները քվեարկել են 57 նախագիծ:

Իսկ այժմ դիտարկենք, օրինակ, նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած նիստերի վիճակագրությունը. նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական նիստ, որի ժամանակ ընդունվել է 15 նախագիծ, եւ ուշագրավ է, որ դրանք բոլորն էլ ընդունվել են միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում, եւ յուրաքանչյուր նախագիծ ստացել է 72-74 ձայն:

Այսինքն՝ այդ օրը կարեւոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728