Ռուսաստանն աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
«Ընդհանուր առմամբ մենք ելնում ենք նրանից, որ այդ հարցի օպտիմալ լուծումը պետք է լինի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով: Դուք գիտեք մեր դիրքորոշման մասին: Հենց այդ մասին էին խոսում մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳՆ ղեկավարը»,- ասել է Զախարովան
Զախարովան չի պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավոր է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բացումը՝ նշելով, որ այդ հարցն ուղղված է պաշտպանության նախարարությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ