Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա․ «Հակահայկականությունը և հայատյացությունը Ադրբեջանում իշխանությունը պահպանելու հիմքերից մեկն է»

Փետրվար 11,2021 21:03

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը հանդիպում է կազմակերպել Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

Պատասխանելով երիտասարդական միության անդամների հարցերին Անժելա Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը գաղափարախոսությունը ամբողջովին կառուցվել է հակահայկական գաղափարախոսության վրա։ Նրա խոսքով՝ հայերի և ադրբեջանցիների հակադրման խնդիրը բացարձակ չի փոխվել և ըստ նրա, առնվազն 100 տարի դեռ չի փոխվելու․ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները մոտիվացիա չունեն այդ մոտեցումը փոխելու, որովհետև իշխանության հիմքը հակահայկականությունն է այդ թվում։ Այսինքն՝ այդ ցեմենտը, որի վրա ցանկացած ադրբեջանական իշխանություն կարողանում է կառավարել իր զանգվածները այդ թվում նաև արտաքին թշնամին է, հանձինս՝ հայերի, և գաղափարախոսությունն է, որը դրա շուրջ կառուցվում է»։

Այսօր Ադրբեջանում այդ հակահայկական քարոզչությունը սկսվում է մանկական խաղերից, հեքիաթներից, մանկապարտեզից, որը հետո շարունակվում է դպրոցում և բուհում․ «Մենք շատ բան հիմա անել չենք կարող, որովհետև հակահայկականությունը և հայատյացությունը Ադրբեջանում իշխանությունը պահպանելու հիմքերից մեկն է, և որևէ մեկը ինքնակամ չի հրաժարվի դրանից։ Բայց դա պետք է լինի պարտադրողաբար դենացիֆիկացիայի գործընթաց։ Այն գործընթացը, որը նացիստական Գերմանիան պատերազմը պարտվելուց հետո ստիպողաբար անցավ։ Ադրբեջանը այս պարագայում ինքնակամ դրան չի գնա։ Կա՞ արդյոք մեխանիզմ Ադրբեջանին ստիպելու, հավանաբար՝ ոչ։ Շահագրգռվա՞ծ է միջազգային հանրությունը ստիպել Ադրբեջանին, վստահ եմ, որ ոչ, որովհետև միջազգային հանրությունը այդ երևույթի հանդեպ անհաղորդ է, որովհետև բացարձակ հետաքրքիր չէ, այսինքն՝ մեր խնդիրն է»։

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ այս պարագայում լուծում չկա․ «Մենք այս փուլում չունենք նույնիսկ հնարավորություն ինչ-որ կերպ ներազդելու ադրբեջանական հանրության վրա։ Կարող ենք ունենալ, այդ ռեսուրսը և ներուժը մենք ունենք։ Բայց ստեղծված իրավիճակում, երբ մեր իշխանությանը ոչ թե պետք չէ, այլ իշխանությունը ամբողջովին ռետրանսլիացիա է անում այդ ադրբեջանական հակահայկական քարոզչությունը, այս պարագայում մենք ոչինչ անել չենք կարող։ Ավելին՝ մենք ունենք խնդիր, երբ փաստացի Ադրբեջանը իր հակահայկական քարոզչության մեջ դեռ տարիներ շարունակ օգտագործելու է այն թեզերը, որոնք բարձրաձայնել են մեր ներկա իշխանությունները»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728