Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները

Փետրվար 11,2021 21:35

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց փետրվարի 11-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ հստակեցվում են «կոլեկտիվ», «կրկնակի» եւ «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագիր» հասկացությունները: Սահմանվում են հանրագրերի վերադարձման կարգը, վերադարձման քննարկումը մերժելու հիմքերի շրջանակը: Ընդ որում, հետայսու հանրագիր ներկայացնող անձինք կարող են նշել հանրագրի չհրապարակման մասին:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը: Ըստ ՀՀ ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանի՝ սահմանվում են ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները տրամադրելու դեպքերը: Նոր փոփոխությունը նախատեսում է պատասխանատվություն այն անձի համար, ով տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, բայց դիտավորությամբ փոխանցում է այն:

Օրենսդրության մեջ առկա բացերը վերացնելու նպատակով խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի տեղեկացմամբ՝ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները:

Պետական մարմինների, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար նախատեսված կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործառույթները կկարգավորվեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում նախատեսվող լրացումներով:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները  պայմանավորված են գործարար շրջանառության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ եւ ժամանակակից եղանակների ստեղծման անհրաժեշտությամբ:

Իսկ «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այսուհետեւ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովելու է նրա քարտուղարությունը: Այն կընդգրկվի վարչապետի աշխատակազմի կառուցվածքի ստորաբաժանման կազմում:

Նախագծերը քննարկվեցին եւ ընդունվեցին խորհրդարանի փետրվարի 11-ի նիստում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728