«Արկը հայտնվեց մեքենայի հենց առջևի հատվածում, չպայթեց, չպայթեցին նաև դրա միջոցով կրակող հրետանու հարվածները»։ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը այսօր՝ պատերազմից ամիսներ անց հետահայաց հիշում ու պատմում է, թե ինչպես հրաշքով փրկվեց հակառակորդի անօդաչուի հարվածից։
Հայաստանի հարավային զորամասերից մեկում ծառայություն իրականացնող գնդերեցը հոկտեմբերի 27-ին կարևոր առաքելությամբ առաջնագիծ էր մեկնում, հենց վերադարձի ճանապարհին՝ Նռնաձորում էլ թիրախավորվել է նրա մեքենան․
«Իմ անձնական մեքենայով էի գնացել, հրատապ էր հարցը, շտապ պետք է այնտեղ լինեի, երբ հասա, խնդիրը իրագործվեց, բայց նաև ես թիրախավորվեցի և մեքենային հարված եղավ»,-հիշում է սարկավագը և ասում՝ իր կյանքի համար չի վախեցել, մտածել է միայն, որ իր պատճառով չթիրախավորվեն իր շուրջ եղած մարդիկ։
Պատերազմի օրերին Դավիթ սարկավագը եղել է առաջնագծում, մասնակցել մարտական գործողություններին, մկրտել զիվորականներին, իր խոսքով՝ զորացրել նրանց գործը․
«Այդ օրերին, առավել քան երբևէ, յուրաքանչյուր մեկը կարիք ունի տիրոջ խոսքով զորանալու»,-ասում է հոգևորականը և համոզմունք հայտնում, որ մյուռոնի զորությունը փրկարար ազդեցություն և խորհուրդ ունեցավ շատ տղաների համար․ «Ամեն մեկի հայացքի մեջ տեսնում էի իրենց վաղվա օրը կերտելու հնարավորությունը»,-ասում է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: