Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին՝ ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի գլխավորությամբ։
Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետության համար այս բարդ ժամանակաշրջանում չափազանց կարևոր է, որ Արցախի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն՝ միասնական ու ներդաշնակ աշխատանքով ստեղծված անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար։
Նախագահը շեշտել է, որ ինքն անձամբ ջանքեր է գործադրելու Հայրենիքի ու ժողովրդի շահերից բխող արդյունավետ համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխտակազմ