Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը և ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների աշխատանքներին

Փետրվար 11,2021 16:17

Եվրամիությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համատեղ ջանքեր կգործադրեն աջակցելու COVID-19 պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներում ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա:

40 միլիոն եվրո բյուջեով ծրագիրը կտևի երեք տարի: Ֆինանսական միջոցներն ի սկզբանե կօգտագործվեն վեց երկրներում նախապատրաստման և պատրաստվածության փուլերին աջակցելու համար ՝ շեշտը դնելով ռազմավարական ծրագրային բնագավառների մոտալուտ կարիքների վրա, ինչպիսիք են պլանավորումը, սարքավորումները  և պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները: Դրան կհաջորդի պատվաստանյութերի տարածման արդյունավետ բաշխման ու մոնիտորինգի աջակցությունը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728