Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից. ՄԻՊ-ը մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը

Փետրվար 11,2021 16:21

Մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 9-ին մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։

Ըստ քննարկման արդյունքների՝ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։

Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:

Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները:

Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։

Քննարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով։

Հաղորդագրությանը կցվում է հանդիպման արդյունքում ներկայացված մտահոգություններն ու դիտարկումները՝ (10 էջ) համապատասխան հիմնավորումներով։Հանդիպման արդյունքում ներկայացված մտահոգություններն ու դիտարկումները՝ համապատասխան հիմնավորումներով

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728