Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք համարում եք, որ 14 տ. երեխան կարող է սեռական կյանքով ապրելուց հետո ինքնուրույն գնա մոտակա բժշկական հաստատություն ու ՍՊԻԴ-ի (ՁԻԱՀ) անալիզ տա՞». Վարդան Աթաբեկյան

Փետրվար 11,2021 15:27

«Ուզում եմ հիշեցնել, որ 14 տարեկան երեխայի վարքի համար մեր մոտ դպրոցում ծնող են կանչում: 14 տարեկան երեխային ծխախոտ չեն վաճառում: Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը սպիդն է, որը սեռավարակ է: Եթե դուք համարում եք, որ 14 տարեկան երեխան կարող է սեռական կյանքով ապրելուց հետո ինքնուրույն գնա մոտակա բժշկական հաստատություն ու ՍՊԻԴ-ի (ՁԻԱՀ) անալիզ տա ու ստանա պատասխան, որ ինքը վարակվել է, ուղղակի ես ձեզ ուզում եմ հիշեցնել՝ ձեր կյանքում եղե՞լ է դեպք, որ ձեր հարազատին, կամ անձամբ հայտնե՞լ եք, որ ինքը ուռուցքով հիվանդ է, հետո հոգեբանական բարդույթը կա ու պետք է իր կողքը մարդ լինի: Ո՞նց եք պատկերացնում՝ 14 տարեկան երեխան, որ իմանա ինքը ՁԻԱՀ ունի, ի՞նչ կկատարվի իր հետ»,- այսօր ԱԺ նիստում ասաց պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին:

Հիշեցնենք, որ նա ԱԺ էր բերել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը վերածվեց թեժ քննարկման: Նախագծով առաջարկվում է առանց ծնողի իմացության հետազոտվող անչափահասի տարիքային շեմը իջեցնել 16-ից 14 տարեկան:

Ուշագրավ է, որ նախագիծը, չնայած ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել ու հասել ԱԺ լիագումար նիստերի դահլիճ, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հորդորեց պատգամավորներին ձեռնպահ քվեարկել՝ մի շարք խնդիրներ տեսնելով: Սերգեյ Բագրատյանը զարմացավ՝ եթե չէիք ուզում, չքվեարկեիք ու բերեիք նիստերի դահլիճ:

Իմքայական Արփի Դավոյանը ինքնաբացահայտվեց՝ ասելով, որ ինքը կողմ է քվեարկել հանձնաժողովում, բայց նիստերի դահիճում մի շարք խնդիրներ մատնանշեցին:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը այս նախագծից հետո արդեն կառավարությունից սպասում է, որ գուցե մինչեւ 14 տարեկան աղջիկների հղիությունը արհեստական ընդհատելու թույլտվություն էլ բերեն:

Ամփոփիչ ելույթում Նանուշյանն ասաց. «Ուզում եմ ձեզ մի քիչ հիասթափեցնել: Հիմնական քննարկվող հարցերից մեկը, որ բարձրաձայնվեց պատգամավորների կողմից, 14 տարեկանից բարձրերին թույլտվություն տալն էր, որ թեստավորում անցնեն՝ առանց ծնողի համաձայնության: Կներեք, որ հիասթափեցնում եմ ձեր բոլոր փորձերը տարբեր միտումների եւ այլնի հետ կապելու: Տվյալ դրույթը 10 տարուց ավելի է՝ կա, գործում է: Գործող օրենքը կարդացեք, գրված է, ֆիքսված է, որեւէ բան չենք փոխում այդ կետի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728