Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Ղուկասյան. «Պատերազմից հետո երեխեքը զանգ են տվել, օգնություն խնդրել, չկա օգնություն, այդ խմբից 30 մարմին են հետո տվել՝ թարմ խփված»

Փետրվար 11,2021 14:59

«Պահանջում եմ հայրիկիս». այսպիսի գրառումներով պաստառներ էին փոքրիկ երեխաների ձեռքերին: Անհետ կորած զինծառայողի մայրն ասաց, որ 113-րդ օր է` որեւէ տեղեկություն չունի որդուց, կառավարության անդամների հետ հանդիպել են, արդյունք չկա:

«Մեր խնդրանքն է, որ Եվրոդատարանն ու Կարմիր խաչը պաշտոնապես հաստատեն եւ ներկայացնեն տեղեկությունը, որ կարողանան գերիները հետ գան, չեն հաստատում, մտածելով, որ լրիվ տեղեկությունը ճիշտ չի: Մենք դիսկերով, բանով տեղեկություններն ուղարկել ենք: Ամեն ինչ մեր վրա է, պետությունը բան չի անում, իսկ գերության մեջ ամեն վայրկյանը մեր երեխաների համար աննկարագրելի է»-ասացին ծնողները:

Մանրամասն՝ տեսանյութում

Արսեն Ղուկասյանն էլ, որը Արցախում մասնակցում էր իր հարազատի աճյունի որոնողական աշխատանքներին, ասաց՝ մանր-մունր միջադեպեր եղել են, բայց այսուհետ իրենք իրենց գործողությունները կանեն, թե ինչ գործողություն՝ չասաց: Նա ասաց, որ ՊՆ-ն նախօրեին է ցուցակ ուղարկել Արցախ, դա այն ցուցակն է, որի մասին խնդրել է Ղուկասյանը՝ եթե կան սպաներ, ովքեր տեղեկություն ունեն, որտեղ ինչ-որ դեպքեր են եղել, որտեղ են ինչ-որ մարդիկ զոհվել, որոնք հստակ տեղերը գիտեն՝ հավաքեն տեղեկություններն ու ուղարկեն. «Երեկ չէ առաջին օրը ՊՆ-ն նոր ուղարկել է Արցախ, բայց արդեն ուշ է: Երեկ չորս մարմին է դուրս բերվել Ֆիզուլիի տարածքից, որոնողական աշխատանքներն ամեն անգամ խոչընդոտվում են՝ ամեն անգամ տարբեր պատճառներով: Խնդրում ենք, էլի չեն աշխատում, մենք ենք գնացել քանի հատ սպայի զորամասերում գտել, զինվորի գտել, որ տեղեկություն ասեն: Բայց հասկանում ենք՝ մարմիները գնալով արդեն էնքան են պակասել, մարմին էլ չկա»:

Արսեն Ղուկասյանի ներկայացմամբ՝ որոնողական այդ աշխատանքները չափից դուրս երկարեցին. «Իրենց անգործությունը հենց այնպես չենք շեշտում, քանի որ նոյեմբերի 23-ին Կարախանյան Հարութը զանգում է, ասում է՝ այսինչ քառակուսում էսքան երեխա կա: Պատերազմից հետո, երեխեքը զանգ են տալիս, կապ են ստեղծում, ասում են՝ ստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն: Այդ խմբի երեխեքին մոտ երեսուն մարմին են հետո տվել՝ թարմ խփված, շղթան վզին գցած են հետ տվել մեզ: Եթե այս ղեկավարությունը՝ ՊՆ-է, ՊԲ-է, գործողություն կատարեր, այսօր այդ երեխեքը ողջ-առողջ տանը կլինեին: Երեխեն զանգել էր, ասում էր՝ հոպար, շրջապատման մեջ ենք, տեղանքն էր հստակ ասել էր: Ինչի՞ չօգնեցին երեխեքին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728