Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ միջնորդ հանդիսանամ, հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշեք». Մարուքյանը՝ ներկա ու նախկին իշխանություններին

Փետրվար 11,2021 13:26

«Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված գործիչներից մեկը, վիրավորված էլ: Եկել եմ զրպարտված եւ վիրավորված այս ամբիոնի մոտ: Ես 8 տարի է՝ պատգամավոր եմ ընտրվել, այնքան, ինչքան ինձ են զրպարտել, այդ թվում` իմ պատգամավոր գործընկերները, երեւի թե ոչ մեկին չեն զրպարտել»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի նախագիծն է քննարկվում, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել՝ վիրավորանքի համար սահմանելով 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն:

Մարուքյանը մտավախություն ունի, որ այս նախագծով թերթերին, ԶԼՄ-ներին դատի են տալու, իսկ «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակելու են աշխատել. «Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենթլմենական պայմանավորվածությամբ դադարեցնել դա: Ասենք, գործող իշխանությունը խոստանա, որ իր ֆեյքերի ֆաբրիկաներն անջատում է, նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրենցն են անջատելու: Ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանամ, հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշեք»:

Ամփոփիչ ելույթում Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ու նախագիծն ավելի լավը դարձնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728