Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երկրի ղեկավարին տրվում է բացարձակ իշխանություն, նա դառնում է կամ բռնակալ, կամ ծաղրածու. Լևոն Բաղդասարյան

Փետրվար 11,2021 13:34

Մխիթար Գոշի, Սմբատ սպարապետի դատաստանագրքերն օրինական նմուշ են եղել հետագայում քաղաքակիրթ աշխարհի օրենսդրության համար, մասնավորապես իրավամբ սոցիալական պետություն համարվող երկրներում։

Հայաստանը թեպետ հիմնական օրենքի՝ Սահմանադրության ուժով համարվում է սոցիալական պետություն, սակայն երկրի քաղաքացին ապրել ու ապրում է բոլորովին այլ իրականության մեջ:

Ինչո՞ւ Հայաստանում այդ մեխանիզմը չի գործում կամ վատ է գործում։ Դրա պատասխանը տրված է Աստվածաշնչով, Մովսեսի օրենքով։

Երբ երկրի ղեկավարին տրվում է բացարձակ իշխանություն, վերջինս դառնում է կամ բռնակալ, կամ ծաղրածու, որովհետև չկա վերջինիս վերահսկող, պատժող գործիքը։ Ցավոք, Հայաստանում գրվեց մի սահմանադրություն, որով երկրի ղեկավարին տրվեց բացառիկ իշխանություն, որի հետևանքները կրում ենք այսօր։

Ցավոք, հեղափոխությունից թե իշխանափոխությունից հետո, եթե երկրի ղեկավարը լիներ իր խոստումի տերը և փոխեր սահմանադրությունը, որը չէր կարվի մեկ անձի հագով, իրավամբ, կլիներ այլ իրավիճակ։

Պետք չէ ստեղծել հերոսներ, հետո նզովել, անիծել։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որը բացառի բռնակալի կամ ծաղրածուի գոյություն:

«ԼԵՎ ԳՐՈւՊ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728