«Այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են ու ամեն առավոտ լույսը բացելով՝ ինչ-որ մեկի գլխին բերում են այդպիսի պատմություն: Դուք հիմա սա բերել եք, որովհետեւ չոքել է ձեր դո՞ւռը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի նախագիծն է քննարկվում, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել՝ վիրավորանքի համար սահմանելով 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն:
Դիմելով դահիճում նստած պատգամավորներին՝ նա ասաց. «Այ իմ սիրելի գործընկերներ, այս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին: Ես կողմ եմ, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պատասխանատվություն լինի, որ պետք է քրեականացնել, բայց սա որտեղի՞ց եկավ: Այս դահլիճում նստած մարդկանցից շատերը տարբեր ժամանակներում լսել են իրենց, իրենց ծնողների, իրենց կանանց, երեխաների, մերձավորների մասին այնպիսի սարսափեի բաներ, ձեր խոնարհ ծառան էլ ներառյալ, որ երբեմն մտածում ես՝ բա արժի՞ դրանից հետո շարունակել գործունեությունդ»:
Ուրիխանյանն ասաց, որ մշակույթ, կուլտուրա, կարգ, ամեն ինչ մոռացվել է. «Երեկ արթնացա ու իմացա, որ մահացել եմ նախորդ օրը, դուք գիտեի՞ք սրա մասին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ