Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։
Նշենք, որ ներկայում Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ