Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն սխալ է մեկնաբանել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը նոր ֆուտբոլիստներ գրանցելու վերաբերյալ․ «Լոռի» ՖԱ

Փետրվար 11,2021 11:50

2021 թվականի փետրվարի 9-ին «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից ստացել է պաշտոնական գրություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա Դոս Սանտոսի հետ վեճի կապակցությամբ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն զրկվել է նոր ֆուտբոլիստ գրանցելու իրավունքից, իսկ նշված արգելքը կվերանա վեճի լուծման արդյունքում:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (այսուհետ նաեւ՝ ՀՖՖ), ստանալով վերոնշյալ ծանուցումը, սխալ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, շտապել է վերոնշյալ գործի կապակցությամբ ազգային ընթացակարգով կիրառել ֆուտբոլիստի գրանցման արգելքը՝ սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, ինչի մասին ծանուցել է «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին։ Ավելին՝ ՀՖՖ-ն վերոնշյալ որոշումը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքում, ինչի արդյունքում, հնարավոր է, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի համար ծագեն որոշակի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական։

ՖԻՖԱ-ի՝ արգելքը կիրառելու պաշտոնական գրությունը «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ստացել է միայն 2021 թվականի փետրվարի 9-ին, երբ արդեն բաց է եղել եւ մեկնարկել է ընթացիկ՝ 2021 թվականի փետրվար ամսվա ֆուտբոլիստների գրանցման ժամանակահատվածը (սկիզբ՝ 2021 թվականի փետրվարի 1, ավարտ՝ 2021 թվականի փետրվարի 28): ՀՖՖ-ն ֆուտբոլիստների գրանցման արգելքը սահմանել է այլ ժամանակահատվածի համար, քան սահմանված է ՖԻՖԱ-ի ծանուցման մեջ՝ հակասության մեջ մտնելով վերջինիս հետ:

Արդյունքում՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն դիմել է ՖԻՖԱ-ին՝ պարզաբանում եւ կրկնակի հաստատում ստանալու համար, թե արդյոք կիրառելի էր ֆուտբոլիստի՝ ազգային եւ/կամ միջազգային ընթացակարգով գրանցման արգելքը ֆուտբոլիստի՝ ընթացիկ, մեկնարկած գրանցման ժամանակահատվածի նկատմամբ, երբ գրանցման ժամանակահատվածի սկզբից անցել է 10 օր, ինչին ի պատասխան ՖԻՖԱ-ն կողմերի հատուկ ուշադրությունն է հրավիրել ՖԻՖԱ-ի «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի» 24-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ արգելքը կարող է կիրառվել միայն 3 ամբողջական գրանցման ժամանակահատվածի համար, հետևաբար, 2021 թվականի փետրվարի 1-ից արդեն մեկնարկած գրանցման ժամանակահատվածի ընթացքում նման արգելք կիրառվել չի կարող, եւ այն կարող է կիրառվել հաջորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում:

ՀՖՖ ուշադրությունն ենք հրավիրում ՖԻՖԱ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 10-ին ստացված պատասխանի վրա՝ հորդորելով հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում՝ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ, 2021 թվականի փետրվար ամսից սկսած, կիրառված արգելքի մասով եւ ակնկալում ենք ողջախոհություն ՀՖՖ-ի հետագա գործառույթների իրականացման կապակցությամբ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728